Բաժիններ՝

Գեներալները կպայքարեն Աբխազիայի նախագահի պաշտոնի համար

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Աբխազիայի ԿԸՀ-ը գրանցել է նախագահի 4 թեկնածուի: Օգոստոսի 24-ին կայանալիք նախագահական վաղաժամ ընտրություններին մասնակցում են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Կիշմարիան, ներքին գործերի նախկին ղեկավար Լեոնիդ Ձապշբան, ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան և Պետական անվտանգության ծառայության նախագահի պաշտոնակատար Ասլան Բժանիան:

Նախագահի բոլոր չորս թեկնածուներն էլ գեներալներ են: Նրանք նախօրեին հաջողությամբ հանձնել են աբխազերենին տիրապետելու թեստը, ինչը գրանցելու գլխավոր նախապայմաններից մեկն է: Մերժվել է միայն նախկին փոխվարչապետ Բեսլան Էբան, ով բավականաչափ չի տիրապետել պետական լեզվին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031