Բաժիններ՝

Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի մետրոպոլիտենում գրանցված վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը: Նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ բժիշկների օգնությանն է դիմել 149 մարդ, որոնցից 106-ին հոսպիտալացրել են:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն իրազեկված է Մոսկվայի մետրոպոլիտենում գրանցված վթարի մասին: Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Լիկսուտովը հերքել է Մոսկվայի մետրոպոլիտենում ահաբեկչության տարբերակը:

Նրա խոսքերով՝ իրավապահները գործի քննման ժամանակ չեն դիտարկում ահաբեկչության վարկածը: Այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում երեք մարդատար վագոն դուրս է եկել ռելսերից, ինչը տեղի է ունեցել գնացքի ուժգին արգելակումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031