Իրանը համաձայն է պատժամիջոցների միայն ամբոջովին ու անհապաղ վերացմանը. ԱԳՆ

Ճապոնական Kyodo գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի համաձայնվի պատժամիջոցների մասնակի վերացմանը և պնդելու է, որ դրանք վերացվեն ամբողջովին ու միաժամանակ.

«Նրանք նախընտրում են նախևառաջ դադարեցնել պատժամիջոցների գործողությունը, իսկ հետո նոր չեղյալ հայտարարել դրանք: Սակայն մենք պատրաստ չենք ընդունել նման դիրքորոշումը:

Եթե նրանք հույսեր են կապում Իրանի կողմից անհրաժեշտ քայլեր գործելու հետ, ապա իրենք պետք է ընդունեն համանման անդառնալի քայլեր: Պատժամիջոցները պետք է վերացվեն անմիջապես ու ամբողջությամբ»:

Արաղչիի խոսքերով՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ երեկվա բանակցությունները եղե են օգտակար, սակայն առանցքային հարցերի շուրջ դեռ ձեռք չի բերվել առաջընթաց:

Արաղչին ենթադրել է, որ խորհրդակցությունների անցկացման ժամկետը կարող է երկարաձգվել մի քանի շաբաթով, եթե չհաջողվի մինչև հուլիսի 20-ը (վերջնաժամկետ) մշակել համապարփակ համաձայնագիր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031