Բաժիններ՝

Ավակովն աշխատանքից հեռացրել է Դոնեցկի ոստիկանության մոտ 600 աշխատակցի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Դոնեցկի ոստիկանության ստուգումների առաջին փուլն ավարտվել է երեկ: Տված երդմանը հավատարիմ չգտնվելու համար աշխատանքից հեռացվել է գրեթե 600 ոստիկան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

Նա մանրամասնել է, որ աշխատանքից հեռացված 585 ոստիկաններից մեծ մասի նկատմամբ հարուցվել են համապատասխան քրեական գործեր: Ավակովը հավելել է, որ ներկա դրությամբ ստուգում է իրականացվում ոստիկանության ևս 242 աշխատակցի նկատմամբ:

Ավակովի խոսքերով՝ նման զանգվածային դավաճանությունն ու անարժան պահվածքն ինքնաբերաբար չպետք է խաթարեն այն ոստիկանների արժանիքները, որոնք ծառայում են Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031