Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի հետևանքով զոհվել է 4 մարդ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի մետրոպոլիտենում գրանցված վթարի հետևանքով զոհվել է 4 մարդ: Այս մասին հայտարարել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Գոլուխովը:
Նա հավելել է, որ տուժել է 95 մարդ, որոնց բոլորին էլ տեղափոխել են հիվանդանոցներ: Ներկա դրությամբ վթարի վայրում (թունելում) դեռ կարող է գտնվել 5 մարդ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, որոնք փորձում են վերացնել տուժածների արգելափակումը:
ԶԼՄ-ները հայտնում են նաև վթարի հետևանքով 400 տուժածի մասին: