Բաժիններ՝

Մաքսային միության երկրներում ռոումինգը կարող է վերացվել 2015 թվականի սկզբին

CA-NEWS-ի փոխանցմամբ՝ 2015 թվականի սկզբին կարող է ստորագրվել Մաքսային միության երկրների միջև ռոումինգը չեղյալ հայտարարելու մասին համաձայնագիր: Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի կապի ու տեղեկատվության գործակալության ղեկավար Ասկար Ժումագալիևը:

Նրա խոսքերով՝ համաձայնագրի հարցը ներկա դրությամբ գտնվում է քննարկման փուլում: Ժումագալիևը հավելել է, որ համաձայնագրի հաստատումը կարող է տեղի ունենալ այս տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին:

Ռուսաստանի կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովն իր հերթին ընդգծել է, որ պետությունը չի զբաղվում բջջային կապի գնի կարգավորմամբ, սակայն տվյալ հարցի լուծման համար կարող է նախադրյալներ ստեղծել՝ առաջարկելով բանակցային սեղանի շուրջ նստել բջջայի կապի օպերատորների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031