Հայաստանի քրեական աշխարհում դեռ ամեն ինչ խաղաղ չէ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանի քրեական աշխարհում դեռ ամեն ինչ խաղաղ չէ: Կրքերը շարունակում են բորբոքվել այս անգամ էլ հայտնի հակամարտության հանգուցալուծման եղանակների շուրջ:

Վերջերս հայտնի դարձավ, որ Երրորդմասցի Լյովիկի ջավախահայ մտերիմներից մեկին հենց քրեակատարողական հիմնարկում ծեծի են ենթարկել Օշականցի Գևորիկի ընկերները:

Պատճառն, ըստ տարածված տեղեկությունների, այն է, որ կալանավայրում իրենց պատիժը կրող տարրերը համարձակվել են ասել, թե Լյովիկ-Գևորիկ «մենամարտում» հաղթող դուրս եկավ Լյովիկը, որ առանց ծեծ ուտելու խնդիրը կարգավորեց:

Այս ձևակերպումը դուր չի եկել Գևորիկի շրջապատի ներկայացուցիչներին, ովքեր պնդել են, թե Գևորիկը համապատասխան «ապտակը»՝ որպես պատասխան ստացել է և պետք չէ սուտ լուրեր տարածել:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031