Բաժիններ՝

Ուիլյամ Հեյգը հրաժարական է տվել. մամուլ

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հրաժարական է տվել: Հեյգը տվյալ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 4 տարի: Հեյգը մինչև 2015 թվականին կայանալիք խորհրդարանական հերթական ընտրությունները կատարելու է փոխվարչապետի ու խորհրդարանի Համայնքների պալատի (ստորին պալատ) առաջնորդի գործառույթներ:

Հեյգն ընդգծել է, որ արտգործնախարարի պաշտոնը լքում է՝ Համայնքների պալատը գլխավորելու համար: Հեյգն ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո մտադիր է վերադառնել գրողի աշխատանքին՝ շարունակելով ակտիվորեն աջակցել Պահպանողական կուսակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս