Բաժիններ՝

Ռուսաստանում և Եվրոպայում բնակվող հայ գործարարները Տավուշում ներդրումներ կանեն

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրեցինք, թե մարզում նոր ներդրողներ լինելո՞ւ են: Նա ասաց.

«Արդեն զրույցներ եմ ունեցել Ռուսաստանի Դաշնությունում եւ Եվրոպայում բնակվող մեր հայրենակից գործարարների հետ: Մի քանի օր հետո ներդրողների հետ հանդիպում եմ ունենալու:

Նրանք ցանկություն ունեն մարզի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու: Տավուշի մարզը գյուղատնտեսական թեքում ունի, առկա են գյուղատնտեսությունը զարգացնելու բավական ռեսուրսներ:

Ներդրողները ծրագրեր ունեն պտուղ եւ բանջարեղեն ընդունելու, վերամշակող ձեռնարկություններ ստեղծելու: Նրանք որոշակի ծավալի միրգ եւ բանջարեղեն մթերելու ծրագրեր ունեն: Ես մոնիտորինգ եմ կատարել եւ գիտեմ մարզի հնարավորություները: Այդ ներդրումների շնորհիվ մարզում աճեցված բերքը կվերամշակվի, կստեղծվեն նոր աշխատատեղեր»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031