Բաժիններ՝

Ադրբեջանում տեղյակ չեն, թե ինչպես է 3 տոննա թմրանյութը հատել երկրի սահմանը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը չի հաստատել Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվությունը, թե Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա մեկնող վրացական բեռնատարում հայտնաբերվել է 2790 կիլոգրամ «հեղուկ հերոին»:

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամլո ծառայության ղեկավար Էլհան Նագիևը հայտարարել է, որ իրենք չունեն նման տեղեկատվություն, և որ Վրաստանի իրավապահները չեն դիմել իրենց: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը չի մեկնաբանել տվյալ փաստը:

Ադրբեջանցի ուժայինները հաճույքով թմրանյութեր են հայտնաբերում ընդդիմադիրների շրջանում, սակայն նրանք «չեն կարողացել» հայտնաբերել մոտ 3 տոննա հերոինի լուծույթը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031