Բաժիններ՝

«Ոսկե Ծիրանը» լայն հնարավորություններ է տալիս երիտասարդ ռեժիսորներին (տեսանյութ)

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հարթակ է տրամադրում սկսնակ ռեժիսորներին՝ մեծ էկրաններից ներկայացնելու իրենց ֆիլմերը՝ հանրահայտ ռեժիսորների կողքին:

Կոլումբիայի համալսարանում սովորող Վիկտորյա Ալեքսանյանն այս տարի առաջին անգամ է մասնակցում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին:

168.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ իր ֆիլմը (Հոգաբարձուներ/Caregivers) նկարահանել է՝ որպես հանձնարարություն, և հետո որոշել է այդ ֆիլով մասնակցել «Ոսկե Ծիրանին».

«Համալսարանի շրջանակներում մենք կինոներ ենք նկարահանում, և ես որոշեցի նկարել իմ կինոն:Եկա Հայաստան: Պատմություն էի փնտրում և իմ գործընկերներից մեկի կյանքի իրական դեպքերի հիման վրա սցենար գրեցի: Սա առաջին փառատոնն է, որին մասնակցում է իմ ֆիլմը, դեռ ուրիշ փառատոների էլ եմ դիմելու»:

Վ. Ալեքսանյանն ասաց, որ նման փառատոները շատ կարևոր են սկսնակ ռեժիսորների համար, որովհետև նրանք կարիք ունեն իրենց ֆիլմերը ցուցադրելու մեծ էկրանի վրա.

«Նախ՝ իրենց անձնական վերաբերմունքն իրենց գործի նկատմամբ փոխվում է, ավելի լրջանում է, երբ հասկանում ես՝ մեծ էկրանին քո կինոն ինչ տեսք ունի, ուրիշ աչքով ես նայում: Իսկ ռեժիսորի կարիերայի համար դա առաջին ու հիմնական գործոնն է, որ ազդում է կարիերայի կայացման վրա:

Նույնիսկ կարիերա պետք չէ ասել: Եթե դու ինչ-որ արվեստ ես ստեղծում, փորձում ես, որ այդ արվեստը ներկայացվի, ու մարդիկ աշխարհով մեկ գնահատեն այն: Փառատոնը հենց դրա համար է, այն փող աշխատելու հարթակ չէ, այլ ճանաչում ու կոչում ստանալու հարթակ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031