Բաժիններ՝

Անգելա Մերկելը հերքել է իր վաղաժամ հրաժարականի մասին տեղեկատվությունը

Գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է մի շարք ԶԼՄ-ների կողմից իր վաղաժամ հրաժարականի մասին տեղեկատվությունը: Նա ընդգծել է, որ ցանկանում է լավ աշխատել իր օրենսդրական ողջ ժամկետի ընթացքում, իսկ հետո ավելի տեսանելի կլինի:

Սրանից առաջ Մերկելի վաղաժամ հրաժարականի մասին գրել էր գերմանական Spiegel պարբերականը՝ հենվելով Գերմանիայի իշխանական ու կուսակցական շրջանակներում իր աղբյուրների վրա: Նրանց խոսքերով՝ Մերկելի ողջ շրջապատը՝ ներառյալ կառավարությունն ու կուսակիցները, համոզված են, որ Մերկելը կամավոր հեռանալու է կանցլերի պաշտոնից:

60-ամյա Մերկելը, ով Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից, ներկայումս գտնվում է իր քաղաքական կարիերայի գագթանակետին: Գերմանիան նրա գլխավորությամբ հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և դրան հաջորդած եվրոգոտու տևական ճգնաժամը:

Պարբերականի տվյալներով՝ Մերկելը հուսով է վաղաժամ հրաժարականի միջոցով խուսափել իր նախորդների՝ Կոնրադ Ադենհաուերի ու Հելմուտ Կոլի ճակատագրերից: Նրանցից առաջինն իր պաշտոնը լքել է ներկուսակցական կոնֆլիկտի, իսկ երկրորդը՝ ընտրություններում պարտվելու հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս