Բաժիններ՝

Էրդողանը հիշեցրել է Աթաթուրքի կուսակցության կողմից ադրբեջանցիներին դավաճանելու մասին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանն Անթալիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ժամանակ անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիմնած, ներկայումս հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ) առնչվող պատմական մի դրվագի.

«1944 թվականին մեր 146 ադրբեջանցի եղբայր ռուսներից փախավ և ապաստան էր փնտրում Թուրքիայում: Այդ ժամանակ իշխող ԺՀԿ-ը նրանց վերադարձրեց Ստալինի զինվորներին: Ես դիմում եմ նրանց, ովքեր այսօր քվեարկում են ԺՀԿ-ի օգտին. անհրաժեշտ է ճիշտ գնահատել անցյալը»:

Էրդողանի խոսքերով՝ ադրբեջանցի եղբայրներին գնդակահարել են թուրք զինվորների աչքի առջև, երբ նրանք (Արաքս գետի վրայի) Բորալթան կամրջով անցան մյուս կողմը. «Դուք գիտե՞ք, թե ինչ էին աղաչում նրանք: «Մի՛ հանձնեք մեզ ռուսներին, ավելի լավ է գնդակահարե՛ք»: Ի՞նչ ասես նրանց:

Նրանք ադրբեջանցի եղբայրներին հանձնեցին Ստալինին և հանգիստ նայեցին, թե ինչպես են գնդակահարում նրանց: Իսկ այժմ այդ կուսակցության ներկայացուցիչները համարձակվում են խոսել իրենց նախկին արժանիքների մասին: Ոչ ոք չի մոռացել անցյալը: Մենք չենք դավաճանի մեր եղբայրներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս