Բաժիններ՝

Վրաստանի ՆԳՆ-ը կանխել է Ադրբեջանից Թուրքիա հերոինի աննախադեպ մեծ ծավալի տարանցումը (տեսանյութ)

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` Վրաստանի ՆԳՆ-ը կանխել է միջազգային թմրավաճառության փորձը: Վրացի իրավապահներն Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա մեկնող բեռնատարի խուզարկման ժամանակ հայտնաբերել են 3 տոննա հեղուկ հերոին:

Նման քանակությամբ թմրանյութի առգրավումն աննախադեպ է Վրաստանի համար: Առգրավված թմրանյութը պարունակում է 80 տոկոս մաքուր հերոին, որի շուկայական արժեքը գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դոլար:

Թմրանյութը տեղափոխվել է 30 լիտրանոց 93 տակառով: Իրավապահները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031