Բաժիններ՝

Կանադան ընդլայնել է իր «սև ցուցակը»` կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Կանադան ընդլայնել է ուկրաինացիների ցուցակը, որոնց վրա տարածվում են վիզային ու ֆինանսական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:

Կանադայի «սև ցուցակում» ընդգրկվել է ևս 14 մարդ, որոնք Օտտավայի կարծիքով` պատասխանատու են Ուկրաինայի ճգնաժամի համար: Հարփերը հայտարարել է, որ Կանադան աջակցում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության պլանին և շարունակելու է իր դաշնակիցների ու գործընկերների հետ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:

Հարփերը հավելել է, որ իրենք ուշադիր հետևում են իրավիճակին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ձեռնարկել հետագա գործողություններ: Կանադան ապրիլի 29-ից իր «սև ցուցակը» մեծացրել է մինչև 80 ռուս և ուկրաինացի պաշտոնյայի ու գործարարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս