Բաժիններ՝

Լա Մանշում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժգին երկրաշարժը

Բրիտանական The Telegraph թերթի փոխանցմամբ` Լա Մանշ նեղուցում երեկ տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա խոշորագույն երկրաշարժը: Ջերսի և Գերնսի կղզիներում ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ:

Երկրաշարժի հետևանքով զոհեր ու ավերածություններ չեն գրանցվել, սակայն տեղի իշխանությունները կղզիաբնակներին խորհուրդ են տվել մանրակրկիտ զննել սեփական տները` հնարավոր ճաքերն ու փլվածքները ստուգելու համար:

Տվյալ շրջանում նախորդ անգամ նման խոշոր երկրաշարժ գրանցվել էր 1926 թվականին, այն ժամանակ նրա մագնիտուդը կազմել էր 5.6: Ջերսին ու Գերնսին Նորմանդական կղզիների խոշորագույն կղզիներն են, որոնք գտնվում են Լա Մանշ նեղուցում` ֆրանսիական Նորմանդիա մարզի ափերից ոչ հեռու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031