Բաժիններ՝

Իսրայելը 4 օրում հարվածել է Գազայի հատվածում գտնվող ավելի քան 1000 օբյեկտի. Նեթանյահու

Newsru.com-ի փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածի զինյալների դեմ քառօրյա ռազմական գործողության ժամանակ հարվածել է ավելի քան 1000 օբյեկտի և պլանավորում է նոր հարվածներ:

Նա ընդգծել է, որ միջազգային հանրության կողմից չի զգում որևէ ճնշում` ուղղված ռազմական գործողության դադարեցմանը: Նեթանյահուն հայտարարել է, որ վերջին օրերին «լավ երկխոսության» մեջ է մտել համաշխարհային մի շարք առաջնորդների, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու եվրոպացի առաջնորդների հետ:

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն անհրաժեշտության դեպքում կձեռնարկի նաև ցամաքային ռազմական գործողություն. «Մենք չենք բացառում որևէ տարբերակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031