Բաժիններ՝

Վրաստանում անցկացվում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Վրաստանում անցկացվում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլն ացնակցվել էր հունիսի 15-ին: Ժամը 10.00-ի դրությամբ ընտրողների ակտիվության ցուցանիշը կազմել է 6.84 տոկոս (117.409 մարդ):

Թբիլիսիում այդ ցուցանիշը կազմել է 6.9 տոկոս: Այս մասին հայտնել է ԿԸՀ-ի մամլո քարտուղար Էկա Ազարաշվիլին: Նրա խոսքերով` քվեարկությունն ընթանում է խաղաղ պայմաններում և առանց լուրջ խախտումների: Ընդհանուր առմամբ, ընտրություններին կարող է մասնակցել 1.715.514 ընտրող:

2-րդ փուլի ժամանակ պետք է ընտրվեն 8 քաղաքի քաղաքապետեր և 13 շրջանային իշխանությունների ղեկավարներ: Մասնավորապես, քվերակության արդյունքներով պետք է ընտրվեն Բաթումի, Ռուսթավիի, Փոթիի, Գորիի, Մցխեթի, Օզուրգետիի ու Թելավիի քաղաքապետերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031