Բաժիններ՝

2050 թվականին քաղաքներում կբնակվի երկրագնդի բնակչության 66%-ը. ՄԱԿ

Քաղաքներում 2050 թվականին կբնակվի երկրագնդի բնակչության 66%-ը: Ներկայումս քաղաքներում բնակվում է աշխարհի ողջ բնակչության ավելի քան կեսը, նշվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է հինգշաբթի:

Փաստաթղթի համաձայն` ամենամեծ աճը կարձանագրվի Հնդկաստանում, Չինաստանում եւ Նիգերիայում: «2014-2050 թվականների ընթացքում այս երեք երկրներին բաժին կընկնի աշխարհում քաղաքային բնակչության աճի 37%-ը»,-ասվում է զեկույցում:

Նշվում է, որ եթե 1950 թվականին քաղաքներում բնակվում էր 746 միլիոն մարդ, ապա 2014 թվականին աշխարհում քաղաքային բնակչության թիվը հասնում է 3,9 միլիարդի:

1990 թվականին գոյություն ուներ 10 միլիոն բնակչությամբ միայն տասը քաղաք, հիմա աշխարհում մեգապոլիսների թիվը հասնում է 28 –ին: Ըստ կանխատեսումների` 2030 թվականին հսկա քաղաքների թիվը կհասնի 41 –ի:

Փաստաթղթում որպես ամենախոշոր քաղաք նշվել է Տոկիոն` 38 մլն բնակչությամբ, նրան հաջորդում են Նյու Դելին, Շանհայը եւ Մեխիկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս