ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմածովային ուժերը կարող են ստորջրյա համատեղ վարժանքներ անցկացնել Սև ծովում

Gazeteport-ի փոխանցմամբ՝ «Բալյոզ» (թարգմանաբար՝ «Կռան») ռազմական հեղաշրջման գործով կալանավորված զինվորականների արդարացվելուց հետո առանցքային պայմանագիր է ստորագրվել Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի միջև, ինչն աննախադեպ է 2008 թվականից սկսած:

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության ու Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարության միջև ստորագրված համաձայնագիրը նախատեսում է ստորջրյա համատեղ վարժանքների անցկացում, որին պետք է մասնակցեն երկու երկրների ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերը:

Այն ստորագրել են Թուրքիայի կողմից ռազմածովային փոխգնդապետ Էրջյումենթ Մերթբիրը, իսկ ԱՄՆ-ի կողմից՝ Թիմ Սմալը: Համաձայնագիրը հավանության է արժանացել Թուրքիայի կառավարության կողմից և հուլիսի 6-ին հրապարակվել է Պաշտոնաթերթում:

Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները կարող են անցկացվել Սև ծովում: Պայմանագրի համաձայն, ԱՄՆ-ը դրանցում կարող է կիրառել էլեկտրամագնիսական զենք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031