Բաժիններ՝

Ռուսական 6 ուղղաթիռ խախտել է սահմանը. ուկրաինական կողմ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական վեց ուղղաթիռ խախտել է Ուկրաինայի օդային տիրույթը՝ դրանում խորանալով մինչև 4 կիլոմետր: Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:

Նա Ռուսաստանին մեղադրել է սահմանին բաց սադրանքների գնալու մեջ: Լիսենկոյի խոսքերով՝ ուկրաինացի սահմանապահները ռուսական ուղղաթիռների կողմից սահմանի խախտում են գրանցել Իլիչևկ բնակավայրի մոտ և տվյալ շրջանի զննումից հետո հայտնաբերել են ականանետային պատրաստի դիրքեր ու ռազմամթերք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031