Զինյալները Դոնբասում պատանդ են պահում 150 մարդու. Ուկրաինայի հատուկ ծառայություններ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնբասում ահաբեկիչները պատանդ են պահում Ուկրաինայի առնվազն 150 քաղաքացու: Այս մասին Խարկովում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահի՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում հակամարտության խաղաղ կարգավորման հարցերով հատուկ լիազոր Իրինա Գերաշչենկոն.
«Մեր հատուկ ծառայությունների տվյալներով՝ այսօր մոտ 150 ուկրաինացի պատանդ է պահվում: Նրանցից 42-ը մեր զինված ուժերի ներկայացուցիչներն են, 2-ը՝ ոստիկան, 3-ը՝ սահմանապահ, իսկ մնացյալը՝ քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ: Սակայն նրանք միայն այն անձինք են, որոնց մենք ճանաչում ենք: Հնարավոր է՝ պատանդների թիվն ավելի մեծ է»:
Գերաշչենկոն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղության պլանը պահանջում է բոլոր պատանդների անհապաղ, անխոս և առանց շանտաժի ազատ արձակում: