Զոքանչը դանակահարել է նախկին փեսայի ընկերոջը
tesankyun.am-ի փոխանցմամբ՝ Հուլիսի լույս 8-ի գիշերը Վանաձոր քաղաքի մի բնակիչ 3 ընկերների հետ Տավուշի մարզի Այրում քաղաքում փորձել է առեւանգել իր նախկին կնոջը, որի հետ 3 տարի փաստացի ամուսնական կապի մեջ է եղել:
Կինը 6 ամիս առաջ նրանից հեռացել է եւ վերադարձել մոր մոտ՝ Այրում:
Կնոջ առեւանգման փորձի ժամանակ նրա մայրը դանակով հարվածել է նախկին փեսայի ընկերներից մեկին՝ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Միսակ Սամվելի Հովակիմյանին:
Վերջինիս հուլիսի 8-ին, ժամը 5-ին տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Հետո նրան տեղափոխել են Երեւանի բժշկական հաստատություններից մեկը:
Ոստիկանության Նոյեմբերյանի քննչական բաժանմունքից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(«Մարդուն առեւանգելու փորձ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ«): Վանաձորի բնակիչը ձերբակալված է, 3 այլ անձինք ստորագրությամբ բաց են թողնվել: