
Ուորլիքը կգա. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին Թվիթեր միկրոբլոգում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ Վաշինգտոնից մեկնում է՝ համանախագահների հետ հանդիպման՝ չնշելով, սակայն,- հանդիպման վայրն ու ժամկետը։
«Ստատուս քվոն գնալով վտանգավոր է դառնում»,– գրել Ուորլիքը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Թագուհի Ջահուկյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ ամերիկացի համանախագահը հուլիսի 9-10-ին Վարշավայում հանդիպելու է իր ոուս և ֆրանսիացի գործընկերներին քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ մի շարք գաղափարներ։
«Դեսպան Ուորլիքը հանդիպել է Իգոր Պոպովի, ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ նպատակ ունենալով զարգացնել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ մտքեր»։
Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում Փարիզում տեղի ունենան ղարաբաղյան բարձր մակարդակով բանակցությունները, Ջահուկյանը պատասխանել է. «Դեսպանը ակնկալում է, որ Սերժ Սաոգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը կկայանա ինչքան հնարավոր է շուտ։ Նա հույս ունի այցելել տարածաշրջան այս հանդիպման կազմակերպման առաջխաղացման համար»,- փոխանցել է ԱՄՆ դեսպանատան խոսնակը»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։