Բաժիններ՝

Ռուսաստանն ու Իտալիան պատրաստ են կառուցել «Հարավային հոսք» գազատարը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իտալիան հաստատել են, որ նպատակամղված են «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործմանը:

Լավրովն այս հայտարարությունն արել է Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մողերինիի հետ հանդիպման արդյունքներով. «Մենք այսօր հաստատեցինք, որ նպատակամղված ենք «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագծի իրագործմանը:

Հաստատեցինք ակտիվ գործողությունները շարունակելու մեր մտադրությունները, որպեսզի հարթենք այն բոլոր հարցերը, որոնք առաջնում են, այդ թվում նաև Եվրահանձնաժողովի հետ երկխոսության գծով և հաշվի առնելով միջկառավարական այն պայմանավորվածությունները, որոնք ստորագրվել են նախագծին մասնակից երկրների հետ»:

Հիշեցնենք, որ Սերբիան, չնայած Եվրահանձնաժողովի սպառնալիքներին, թույլատրել է «Հարավային հոսքի» սերբական հատվածի կառուցումը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031