Բաժիններ՝

Սերբիան տվել է իր համաձայնությունը «Հարավային հոսք» գազատարի կառուցման հարցում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերբիան տվել է իր համաձայնությունը «Հարավային հոսք» գազատարի կառուցման հարցում: Ռուսաստանի ու Սերբիայի միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երեկ, Բելգրադում:

Գազատարի սերբական հատվածի կառուցումը գնահատվում է մոտ 2.1 միլիարդ եվրո: Պլանավորված է գազատարի սերբական հատվածով գազատարի առաջին մատակարարումները սկսել մինչև 2016 թվականի ավարտը:

«Հարավային հոսք» գազատարի սերբական հատվածի երկարությունը կազմելու է 422 կիլոմետր, իսկ դեպի Խորվաթիա ու Բոսնիա-Հերցեգովինա ճյուղերի երկարությունը՝ 158 կիլոմետր: Սրանից առաջ Եվրահանձնաժողովը պատժամիջոցներով էր սպառնացել «Հարավային հոսք» նախագծին աջակցող երկրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031