Իրանն Իրաք է ուղարկել ռուսական «Սու-25» տիպի երեք գրոհիչ ինքնաթիռ. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամ՝ Իրանի իշխանություններն Իրաք են ուղարկել ռուսական «Սու-25» տիպի երեք գրոհիչ ինքնաթիռ, որոնք կարող են օգտագործվել «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների դեմ պայքարում: Այս մասին թերթին հայտնել են ԱՄՆ-ի ու Իրաքի վարչակազմերում նրա աղբյուրները: 

Իրաքի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ օդանավերը սկզբնական շրջանում պատկանել են Իրաքի ռազմաօդային ուժերին և պահպանման համար Իրան են ուղարկվել 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմի ժամանակ: Եվ այժմ Իրանը վերադարձնում է այդ ինքնաթիռների մի մասը: Աղբյուրն ընդգծել է, որ այդ ինքնաթիռները կառավարում են իրաքցիները:

Վաշինգտոնում սակայն կարծում են, որ օդանավերից մեկի ղեկին իրանցի օդաչու է: Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ այդ ինքնաթիռներն արդեն իսկ մասնակցել են Իրաքի արևելյան քաղաքներում իրականացված մի շարք գործողությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Իրանն Իրաքին է վերադարձրել նրան պատկանող 130 մարտական ինքնաթիռ:

Տեսանյութեր

Լրահոս