Հռետորաբանությունը չի նպաստում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության հարցին, ասել է, որ այն չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

«Ելնում ենք նրանից, որ ռազմատենչ հռետորաբանությունը, ումից էլ որ այն հնչում է, չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանն, այլ ընդհակառակը՝ բարդացնում է լուծումը: Դա համանախագահ երկրների ընդհանուր դիրքորոշումն է:

Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ անցյալ տարի Լոխ-Էրնում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների արված Համատեղ հայտարարությունում կոչ է արվում կողմերի ղեկավարներին՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ
ոչ՝ պատերազմի, և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում լարվածությունն ուժգնացնել և հանգեցնել հակամարտության սրմանը:

Ենթադրում ենք, որ նման մոտեցումը կգերակայի: Այս կապակցությամբ հույս ենք լիահույս ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կշարունակվի ուղղակի երկխոսությունը, ինչպես նրանք պայմանավորվել էին անցյալ տարեվերջին Վիեննայում»,– ասվում է ՌԴ ԱԳՆ–ի մեկնաբանությունում։

Թարգմանությունը՝ Tert.am-ի:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031