Եթե ստատուս քվոն վտանգավոր է, իսկ այլընտրա՞նքը որն է. ԼՂՀ արձագանքը՝ Ջեյմս Ուորլիքի գրառմանը. tert.am
ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ գրառմանը, թե գնալով ստատուս քվոն վտանգավոր է դառնում, ասաց, թե այդ ստատուս քվոն արդեն 20 տարի պահպանվել է. լավ թե վատ, բայց կայունությունն ու խաղաղությունը պահպանվել է:
«Ոչ թե ստատուս քվոն է վտանգավոր, այլ վտանգավոր է Բաքվի պահվածքը, այ սրա՛ վրա պետք է ուշադրություն դարձվի,- ասաց Դավիթ Բաբայանը՝ շարունակելով,– Եթե դրա վրա ուշադրություն չեն դարձնում, ապա դա հակամարտության կարգավորում չի կարող դիտվել: Պետք է հակամարտության այնպիսի կարգավորում լինի, որ առաջին հերթին ստեղծվի համապատասխան մթնոլորտ»:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում էր կատարել, որտեղ նշել էր, թե մեկնում է Վաշինգթոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: «Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- գրել էր նա:
«Եթե Բաքուն ասում է, որ պետք է իր դրոշները դնեն Ստեփանակերտում, Շուշիում, ասում է, որ երբեք թույլ չեն տալու, որ հայկական երկրորդ պետություն ստեղծվի, որ հայերը եկվոր են, նույնիսկ երկրորդ կամ երրորդ սորտի մարդիկ են մեզ համարում, ինչպե՞ս պետք է այս իրավիճակում կարգավորում լինի: Այդ դեպքում ստատուս քվոյի պահպանման այլընտրանքը ո՞րն է»,-հարցադրում արեց Դավիթ Բաբայանը:
Մանրամասներն՝ այստեղ