 
                        Թուրքական հետախուզությունը Գլխավոր շտաբին ներկայացրել է զինված ուժերում ծառայող գյուլենականների ցուցակը
 
                                    Թուրքական Aydınlık թերթի փոխանցմամբ՝ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբին է հանձնել երկրի զինված ուժերում ծառայող գյուլենականների ցուցակը: Դրանում ընդգրկվել է մոտ 2000 մարդ (ենթասպաներ, սպաներ, գեներալներ ու ծովակալներ):
Միայն զինվորական ուսումնական հաստատություններում (Պատերազմի դպրոց, ռազմական վարժարաններ) գյուլենականների հետ կապեր ունի մոտ 300 մարդ: Բացի այդ, գյուլենականների հետ կապեր ունի 14 գեներալ և ծովակալ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Թուրքիայում սկսել են բացահայտել գյուլենական շարժման ռազմական թևը, որոնց ձեռքում առկա է զենք, և որոնք կարող են դիմել դրա կիրառմանը՝ գործող կառավարությանը տապալելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        