Գալուստ Սահակյանը Մոսկվայում ուշագրավ քայլ է արել. «Ժողովուրդ»
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով պաշտոնական այցով գտնվում է ՌԴ-ում, ուշագրավ քայլ է արել»-գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, նա պատվիրակության կազմում Մոսկվա է տարել նաև թարգմանչի և այնտեղ ռուս պաշտոնյաների հետ շփվում է բացառապես հայերենով:
Պատվիրակության անդամ ԱԺ պատգամավորները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեցին այդ փաստը: Համաձայնեք՝ օրինակելի պահվածք է: Հիշեցնենք, որ ՌԴ տոնի առթիվ ՌԴ դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը ևս Սահակյանը ներկայացել էր թարգմանչի ուղեկցությամբ: Սահակյանն այդ քայլին գնաց այն բանից հետո, երբ ԱԺ հյուրընկալված ռուս լրագրող-պաշտոնյաները դժգոհել էին, որ ՀՀ-ում տաքսիստները ռուսերեaն չգիտեն և այդ լեզվին պետք է տալ հատուկ կարգավիճակ:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։