Հացը կթանկանա՞. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի մեկից էլէներգիայի 10 տոկոս թանկացումը որոշակի ազդեցություն կունենա նաև ապրանքների գների վրա: Երեկ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե արդյո՞ք սակագնի բարձրացումը կհանգեցնի նաև հացի թանկացմանը:

«Դե լույսով է թխվում հացը, ուրիշ ի՞նչ կարելի է անել, երևի թե կբարձրանա: Հացը թխվում է հոսանքով, ու հոսանքի թանկանալու դեպքում հացն էլ կթանկանա…»,- այսպես են մեր թղթակցին պատասխանել «Հեսու» հացի գործարանից: Սակայն, այստեղ դժվարացել են պատասխանել, թե կոնկրետ որքան կթանկանա իրենց արտադրանքը:

Իսկ «Սևանի հացի գործարանի» տնօրեն Աշոտ Ավետիսյանը ավելի լավատեսական սպասում ունի: «Չեմ կարծում, որ հոսանքի գինը էնքան է բարձրացել, որ մենք էլ բարձրացնենք, կկարողանանք շահույթի հաշվին դա կոմպենսացնել»,- ասել է Ավետիսյանը:

 Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս