ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը կարելի է գնահատել որպես Վրաստանի իրավական ու քաղաքական հաղթանակ. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով ՄԻԵԴ-ի կայացրած երեկվա որոշումը որակել է որպես քաղաքական մեծ հաղթանակ.

«Մենք Ստրասբուրգի դատարանում շահեցինք գործը: Դա կարելի է գնահատել որպես Վրաստանի իրավական ու քաղաքական հաղթանակ: Դա մեծ հաղթանակ է, որի առյուծի բաժինը պատկանում է տվյալ հարցով աշխատած իրավական խմբին:

Դժբախտաբար, երկրի ներկայիս իշխանություննեչրը չեն գնահատում ԵՄ-ում Վրաստանի նախկին դեսպան Զուարբ Չիաբերաշվիլիի արժանիքները: Ավելին, այդ հաղթանակի հեղինակներից մեկը՝ Թինա Բուրջալիանին, արդեն իսկ չի կարող մնալ երկրում:

Մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր երկրի շահերը: Վրաստանում նախկինում իշխող կուսակցության ներկայացուցիչներն ամեն ինչ արել են այդ հաղթանակի համար: Երկրի ներկայիս ղեկավարությունը պետք է Ռուսաստանին հարկադրի փոխհատուցում վճարել Վրաստանի տուժած քաղաքացիներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031