ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել շուտափույթ ընդունել Օլանդի հրավերը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը վերստին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել զերծ մնալ ռազմաշունչ հռետորիկայից և հնարավորինս արագ ընդունել Փարիզում հանդիպելու մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը:

Այս մասին երեկՎաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին. «Մենք երկու կողմին կոչ ենք անում կրկնապատկել բանակցային սեղանի շուրջ նստելու իրենց ջանքերը և կենտրոնանալ այն օգուտների վրա, որոնք տարածաշրջանին կբերի խաղաղությունը:

Ակնհայտ է, որ ռազմաշունչ հռետորիկան ու հայտարարությունը հակասում են լարվածության նվազեցման սկզբունքներին, և մենք ամուր համոզված ենք, որ դա վնասում է խաղաղության գործընթացին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ նման կոչով  հանդես էր եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրենտ Հարթլին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031