ԱՄՆ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել ակտիվացնել ջանքերը ԼՂ-ի խնդրի կարգավորման ուղղությամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրենտ Հարթլին Վիեննայում ԵԱՀԿ-ի՝ անվտանգության հարցերով տարեկան կոնֆերանսի ժաանակ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ.

«Մենք հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կընդունեն մոտ ժամանակներս Փարիզում հանդիպելու մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը:

Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը կոչ է արել բանակցությունները դարձնել ավելի առարկայական, ինչը կողմերին հնարավորություն է տալիս առաջ մղել խաղաղության գործընթացը:

Կողմերի միջև ժողովրդական դիվանագիտության ջանքերը նույնպես կարող են նպաստել ամուր կարգավորմանը՝ երկու երկրների քաղաքացիներին օգնելով պատրաստվել խաղաղության»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031