«Պատվո շքանշանով էլ պարգևատրվել եք, պարո՛ն Նազարյան». ակտիվիստը ամոթանք տվեց Ռոբերտ Նազարյանին

Արդեն շուրջ 2 ժամ ընթացող ՀԾԿՀ նիստն ուղեկցվում է դրսում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների բացականչություններով ու աղմուկ-աղաղակով: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի կարգադրությամբ՝ ակտիվստներից երկու ներկայացուցիչներ հրավիրվեցին նիստին:

Նրանցից Վաղինակ Շուշանյանը, որոշ ժամանակ լսելով նիստում հնչող հարցերն ու պատասխանները, հայտարարեց, թե այսքան հրավիրվածների թվում ներկա չէ հանրության ներկայացուցիչներից որևէ մեկը: Ըստ նրա՝ անցած երեք օրը մշտապես զանգել են հանձնաժողով, փորձել գանցվել՝ նիստին մասնակցելու համար, սակայն ապարդյուն:

«Չգիտեմ ում եք կանչել ընդհանրապես, իսկ մեզ մերժում եք, ասելով, թե ՀԿ-ներին եք կանչել: ՀԿ-ները չեն տալու իմ փոխարեն էդ 4 դրամը: Ես չեմ տալու էդ 4 դրամը: Ես՝ ուսանողս, հաշմանդամ մայր ու քույր պահողս, չեմ վճարելու էդ 4 դրամը»,- բորբոքված հայտարարեց Շուշանյանն ու արագ հեռացավ նիստերի դահլիճից՝ հընթացս նաև ամոթանք տալով ՀԾԿՀ նախագահին. «Պատվո շքանշանով էլ պարգևատրվել եք, պարո՛ն Նազարյան»:

Հրավիրված մյուս ակտիվսիտը՝ Կարեն Վարդանյանը, շարունակում է մասնակցել քննարկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031