Ճապոնիան վճռական բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին՝ կապված հրթիռային փորձարկումների հետ
Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեկինում գտնվող Ճապոնիայի պատվիրակությունն ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի հետ երկկողմ խորհրդակցությունների ժամանակ բողոք է հայտնել նրան՝ կապված փոքր հեռահարության հրթիռների փորձարկման հետ:
Ճապոնական պատվիրակության ղեկավար, ԱԳՆ-ի՝ Ասիայի ու Օվկիանայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Ձյունիտի Իխարան հայտարարել է, որ Ճապոնիան վճռական բողոք է հայտնում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռներ արձակելու դեմ, քանի որ դա հակասում է ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերին:
Ի պատասխան՝ ԿԺԴՀ-ի ներկայացուցիչ Սոն Իլ Խոն, ով պատասխանատու է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, հայտարարել է, որ հրթիռների արձակումը չի ազդել նավիագիացիայի կարգի վրա և վնաս չի պատճառել տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը:
ԿԺԴՀ-ի պատվիրակությունը Պեկինում պետք է պարզաբանում 1970-1980-ական թվականներին իր հատուկ ծառայությունների կողմից ճապոնացիներին առևանգելու և իր մոտ տանելու կապակցությամբ: Տոկիոն պնդում է, որ ԿԺԴՀ-ի հատուկ ծառայությունները 1970-ական թվականներից առևանգել են Ճապոնիայի 17 քաղաքացու: ԿԺԴՀ-ն ընդունել է միայն 13 փաստը: