Սարկոզիին ձերբակալել են. մամուլ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ոստիկանության՝ կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները հարցաքննության են կանչել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Իրավաբանական աղբյուրները հայտնել են, որ Սարկոզին ձերբակալվել է:
Դա ժամանակից Ֆրանսիայում առաջին դեպքն է, երբ ձերբակալում են երկրի նախկին նախագահին: Նման ռեժիմը նախատեսում է 24 ժամյա ձերբակալություն և հետագայում կարող է ևս մեկ անգամ վերականգնվել նույն ժամկետով: Սարկոզիին մեղադրում են «ազդեցության առևտրի» հոդվածով, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից ներազդեցություն, ինչի նպատակը որոշակի գործողությունների համար իրեն պարգևատրելն է:
Ֆրանսիայի նախկին նախագահը հետաքննչական մարմինների նշանակետում հայտնվեց այն բանից հետո, ինչ տեղեկություններ հայտնվեցին, որ նրա նախընտրական կամպանիան ֆինանսվորել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆին:
Սարկոզիի հեռախոսազրույցների գաղտնալսումների ժամանակ անսպասելիորեն ի հայտ են եկել կարևոր տվյալներ՝ կապված միլիարդատեր Լիլիան Բետանկուրի գործի հետ, որին նույնպես կասկածում են Սարկոզիի նախընտարական կամպանիան ապօրինի ֆինանսավորելու մեջ: