Ավարտին հասցվեց «Ժառանգության» ռուսաֆիկացումն ու քոչարյանացումը. «Հրապարակ»
«Ժառանգության» համագումարին հետևած փորձագետները կարծում են, որ Ստյոպա Սաֆարյանի և Հովսեփ Խուրշուդյանի` կուսակցության վարչությունից դուրս գալով, վերջնական ավարտին հասցվեց «Ժառանգության» ռուսաֆիկացումն ու քոչարյանացումը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Շատերն ուշադրություն են դարձրել համագումարի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած «անՍերժ Հայաստան» կարգախոսին, որը մերձքոչարյանական կայքերից մեկի կարգախոսն է:
Ինչ վերաբերում է Ս. Սաֆարյանին և Հ. Խուրշուդյանին, ապա վերջիններս կուսակցությունից դեռ դուրս չեն եկել, բայց դա տեխնիկայի ու ժամանակի խնդիր է: Ի դեպ, Հովսեփ Խուրշուդյանը շատ վաղուց է Րաֆֆի Հովհաննիսյանին տեղյակ պահած եղել, որ դուրս է գալու և «կպաշտոնավարի» մինչև նախագահական ընտրությունների ավարտը, բայց, փաստորեն, երկարեց այդ ընթացքը:
Նույն աղբյուրների փոխանցմամբ, Հովսեփն ունի փոքրիկ տպագրական բիզնես, առայժմ կզբաղվի դրանով: Իսկ Ստեփան Սաֆարյանը նոր կենտրոն է ստեղծել, այդ մասին ևս տեղեկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանին»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։