Բաժիններ՝

Ողբերգական դեպք՝ Երևանում. քարի արտադրամասում հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդի դին. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` ապրիլի 27-ին, ժամը 14:00-ի սահմաններում, 1-03 շտապօգնության հերթապահ խումբն ահազանգ է ստանում, որ Աերացիա թաղամասի Շիրակի 92/1 հացեում վատացել է մի երիտասարդ տղայի ինքնազգացողությունը:

Շտապօգնության բրիգադը ժամանելով նշված վայր պարզում է, որ երիտասարդը մահացել է: Նրանց կանչով նշված հասցե են ժամանում ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժանմունքի պետ Հրաչ Խոսդեղյանի գլխավորությամբ:

Պարզվում է, որ մահացածը Երևանի Երկաթուղայինների 1-ին փողոցի բնակիչ 25-ամյա Հենրիկ Սիմոնյանն էր, ով աշխատում էր նշված հասցեում գործող Օրեստո քարի արտադրամասում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս