Բաժիններ՝

Նոր անձնագրի համար՝ 25 հազար դրամ, իսկ առավել սեղմ ժամկետներում ստանալու համար՝ լրացուցիչ վճար. pastinfo.am

Pastinfo.am-ի փոխանցմամբ` «Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքներում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2014 թվականի հունվարի 1-ից հետո դադարեցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված, այն է՝ հին նմուշի անձնագրերի տրամադրումը և փոխանակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2014 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացիները և 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու հին նմուշի անձնագրերը:

Ցանկության դեպքում նշված կատեգորիայի անձինք հին նմուշի անձնագրի փոխարեն կարող են ստանալ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր:

Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ հին նմուշի անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս՝ մինչև դրանց վավերականության ժամկետների ավարտը:

Հունվարի 1-ից հետո այն անձինք, ում անձնագրի ժամկետը լրացել է, կարող են ստանալ միայն նույնականացման քարտ, որը ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող փաստաթուղթ է Հայաստանի տարածքում, իսկ կենսաչափական անձնագիրը նախատեսված է ՀՀ-ից դուրս մեկնելու համար:

Կենսաչափական տվյալներ պարունակող նոր անձնագրի համար պետտուրքի չափը սահմանված է 25 հազար դրամ, իսկ նույնականացման քարտի համար՝ 3 հազար դրամ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս