Բաժիններ՝

Ընդդեմ ԱԺ հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննությունը կարճվել է. pastinfo.am

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը կարճել է «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների` ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննությունը: Որոշումը կհրապարակվի ապրիլի 28-ին մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստում:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը՝ մինչև պատգամավորներին ներկայացնելը զերծ մնալով որոշման հիմնավորման հրապարակումից:

Ի դեպ՝ այս դիմումի քննությունը կարճելու մասին որոշումը, ըստ հանձնաժողովի կայքէջում տեղադրված արձանագրության, կայացվել է դեռևս ապրիլի 17-ին:

Այդ օրվա նիստում, սակայն, Ազգային ժողովի պատգամավոր Մ.Բադեյանը ներկայացրել էր իր պարզաբանումները, մեկնաբանություններն ու փաստարկները, իսկ նիստից հետո հանձնաժողովի նախագահը հայտնել էր, թե որոշումը կկայացվի մեկ շաբաթվա ընթացքում:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ այդուհանդերձ այդ օրը որոշում կայացվել էր, Հ.Սահակյանն ասաց, որ հանձնաժողովը պատգամավորին լսելուց հետո կարճելու վերաբերյալ սկզբունքային համաձայնություն էր տվել: Սակայն որոշումը որպես այդպիսին վերջնական չէր կայացվել, քանի որ որոշման նախագծի տեքստը՝ հանձնաժողովականների առաջարկություններով և փոփոխություններով հանդերձ, մշակված չէր: Այն պատրաստ լինելուն պես, մեկ օրվա ընթացքում, էլեկտրոնային փոստով ուղարկվել է հանձնաժողովի անդամներին: Նրանցից յուրաքանչյուրն այն կարող էր հաստատել, կամ մերժել, հետևաբար՝ որոշման մասին նախապես հայտարարելը նպատակահարմար չէր:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս