Բաժիններ՝

Հովհաննես Պողոս II-ն ու Հովհաննես XXIII-ը դասվել են սրբերի շարքին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պաշտոնապես հայտարարել է Հովհաննես Պողոս II-ին ու Հովհաննես XXIII-ին սրբերի շարքին դասելու մասին:  Սրբադասման արարողությունը կայացել է Վատիկանում:  «Մենք երանելիներ Հովհաննես Պողոս II-ին ու Հովհաննես XXIII-ին հռչակում ենք սրբեր»,-հայտարարել է կաթոլիկների  առաջնորդը, փոխանցում է «Գազետան»:

Հաղորդվում է , որ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին երկու պոնտիֆիկոսները սրբադասվում են միաժամանակ։  Ընդ որում` արարողությունը նաեւ եզակի է նարնով, որ մասնակցում են երկու կենդանի  հովվապետեր` Ֆրանցիսկոսն ու նրա նախորդը` Բենեդիկտոս XVI-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930