
Հռոմի Պապը Ուկրաինայի վարչապետին գրիչ է նվիրել` խաղաղ համաձայնագրեր ստորագրելու համար

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին գրիչ է նվիրել` խաղաղ համաձայնագրեր ստորագրելու համար, հաղորդում է ria.ru-ն: Յացենյուկն Իտալիա է ժամանել` մասնակցելու Հովհաննես Պողոս II Պապի (1978-2005) կանոնիզացիայի արարողությանը:
Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ուկրաինայի վարչապետի հետ կարճատեւ հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս Պապը քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ հույս է հայտնել, որ բոլոր կողմերը կհամագործակցեն` հանուն երկրում քաղաքական եւ սոցիալական կայունության:
Հանդիպման ավարտին Հռոմի Պապը Յացենյուկին գրիչ է նվիրել եւ հույս է հայտնել, որ «այն կծառայի խաղաղությանը»: «Ես էլ հույս ունեմ»,- ի պատասխան նշել է Ուկրաինայի վարչապետը: