
«Որակյալ հուշանվերների պակաս կա». Իրինա Իսրայելյան (տեսանյութ)

Ankyun3.am-ը գրում է. Զբոսաշրջության ակտիվ շրջանն արդեն սկսված է: Պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող եկեղեցիներն ու վանքերը, բազմաթիվ պատմամշակութային կողթողներն ու հարուստ պատմությունը Հայաստանը գայթակղիչ ու հետաքրքիր են դարձնում տարբեր երկրներից այստեղ եկած զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջությունը մեր տարածաշրջանում նոր-նոր զարգացող ոլորտներից է: Ու թեև մենք դեռ լիովին պատրաստ չենք զբոսաշրջիկին հավուր պատշաճի դիմավորելու համար, սակայն դրական փոփոխություններ այս ոլորտում արդեն նկատվում են: