Օգտակա՞ր են կենսաբանական ակտիվ հավելումները. մասնագետները խորհուրդ են տալիս զգույշ լինել
Արտադրողներն ու մատակարարները պնդում են, որ կենսաբանական ակտիվ հավելումները (ԿԱՀ) գրեթե համադարման են բոլոր հիվանդությունների դեմ: Սակայն արդյոք դա իսկապես այդպես է:
Ըստ մասնագետների` կենսաբանական ակտիվ հավելումները բնական ծագման պրեպարատներ են, որոնք նորմալացնում են սննդանյութերի բալանսը, նպաստում են ապաքինման գործընթացին եւ պրոֆիլակտիկ նշանակություն ունեն: Սակայն դրանք չի կարելի համարել դեղամիջոց, իսկ դրանց չկանոնակարգված օգտագործումը կարող է ոչ միայն չբուժել, այլեւ վնասել:
«ԿԱՀ-ները կոչված են օրգանիզմին հասցնել այն, ինչ չի ստանում սննդից: Սակայն դրանք դեղամիջոց չեն»,- МК-ին ասել է բժիշկ Նատալյա Բուլատչիկը` նշելով, որ դրանց օգտագործման դեպքում հարկավոր է անհատական մոտեցում ցուցաբերել:
«Oրինակ եղինջը եւ դարչինը, որոնք առկա են հավելումների մեծ մասում, հակացուցված են հղիներին: Իսկ եթե մարդն օնկոլոգիական հիվանդությամբ է տառապում, ապա ոչ մի երաշխիք չկա, որ հավելումները չեն խթանի հիվանդության սրումը: Ինչպես նաեւ վահանաձեւ գեղձի խնդիր ունեցողներին չի կարելի օգտագործել յոդ պարունակող հավելումներ»,-նշել է բժիշկը:
Ըստ մասնագետների` չի կարելի ԿԱՀ-երը շփոթել վիտամինային կոմպլեքսների հետ, քանի որ վիտամինների արտադրությունը, որպես կանոն, գտնվում է պետության վերահսկողության ներքո, իսկ ԿԱՀ-երի արտադրության ստանդարտներ չկան: