
Աշխատանք` առանց հանգստյան օրերի, առանց աշխատավարձի եւ քնի (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է «Rehtom Inc» կոչվող ընկերությունում «օպերացիոն տնօրենի» թափուր տեղի հայտարարություն` հետեւյալ պահանջներով.
Ողջ ժամանակն անցկացնել ոտքի վրա
Պատրաստ լինել աշխատելու առանց վճարի` շաբաթվա մեջ յոթ օր, օրական 24 ժամ
Առանց հանգստյան ու տոնական օրերի եւ առանց քնի
Օժտված լինել ֆինանսների կառավարման, բժշկության եւ խոհարարական, ինչպես նաեւ հակաճգնաժամային մենեջմենթի հմտություններով:
Նման տարօրինակ պայմաններով թափուր աշխատատեղի հայտարարությունը դիտվել է 2,7 միլիոն անգամ, սակայն միայն 24 մարդ է արձագանքել դրան: Միայն հարցազրույցի վերջում են թեկնածուներին ասել, որ նրանք հավակնում են մոր աշխատանքին:
Տեսանյութը նվիրված է մայրերին: