Րաֆֆի Հովհաննիսյանը չգիտի՝ կա՞ արդյոք քառյակ, կա՞ եռյակ

Այսօր «Ազատության» հրապարակում իր հանրային ելույթի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կասկածի տակ  դրեց խորհրդարանական քառյակի գոյությունը` ասելով, թե ինքը չգիտի՝ կա՞ արդյոք քառյակ, կա՞ եռյակ:

Մինչ դա այդ ֆորմատի գոյությունը կասկածի տակ են դրել հենց քառյակի ներկայացուցիչները` խորհրդարանում երեք ժամ խորհրդակցելով և այդպես էլ չկարողանալով միասնական որոշում կայացնել ապագա գործողությունների շուրջ: Նրանք որոշել են ընդմիջել իրենց հավաքը և այն շարունակել մինչև լուսաբաց: Բայց եթե քառյակի ներկայացուցիչները միչև մայրամուտ էլ խոսեն, միևնույն է, նրանց չի հաջողվելու միասնական որոշում կայացնել: Ամենակարևոր հարցերի շուրջ նրանք տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ ունեն, և այդ դիրքորոշումները խորհրդակցելով հնարավոր չէ փոխել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930