
Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ

168.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 4-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է վարչապետի հնարավոր թեկնածուների հարցը: Նախագահ Սարգսյանն ԱԺ նախագահին տեղեկացրել է, որ նրան ևս համարում է վարչապետի հավանական թեկնածու: Սարգսյանը հասկացրել է, որ դեռևս վերջնական որոշում չի կայացրել, քանի որ, ակնարկել է, որ դիտարկում է այլ թեկնածություններ ևս: Եթե ԲՀԿ-ն չմիանա կառավարող կոալիցիային, ինչը միանգամայն հնարավոր է, ապա Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում կարող է նշանակվել բացառապես ԲՀԿ-ին զսպելու և կաշկանդված պահելու համար:
Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: