Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հաղորդում է henaran.am-ը:
Վարչապետ Տիգրան Սարգասյանի հրաժարականի դիմումը ընդունվել է ՀՀ նախագահի կողմից: Վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել դեռևս մեկ ամիս առաջ, սակայն քանի որ բանակցություններ էին ընթանում Մաքսային միության հետ կապված, պետք է կազմակերպվեր ՀՀԿ միջազգային տնտեսական կոնֆերանսը, նախագահը նրան խնդրել է որոշ ժամանակ շարունակել իր լիազորությունները:
Շարմազանովի խոսքով, վարչապետն ասել է, որ սա կշռադատված որոշում է եւ պահի տակ կայացրած չէ: Սա վարչապետի անձնական որոշումն է եղել:
“Հրաժարականը պայմանավորված է եղել անձնական պատճառներով”,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ նոր կառավարությսն հարց չի քննարկվել:
Երկրի նախագահը պետք է քննարկի ԱԺ խմբակցությունների հետ եւ ըստ այդմ էլ կներկայացվի հարցը: